Հաղթանակ 10:0 հաշվով. Արթուր Ալեքսանյանը դեռեւս դժվարությունների չի հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 97կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում 10:0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին: Մեր ըմբիշը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:

Հավելենք, որ մեր ըմբիշներից 1/8 եզրափակչում է նաեւ Կարեն Ասլանյանը (67կգ), ով 1/16 եզրափակչում 10:1 հաշվով ջախջախեց տաջիկ Մուբինժոն Ախմեդեվին:
Արթուր Շահինյանը (87կգ) 1:4 հաշվով պարտվելով կուբացի ըմբիշ Դանիել Էչավարիային լքել է պայքարը որակավորման փուլից:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս