
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Oրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:
Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ չորս նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են երեք տասնյակից ավելի օրինագիծ:
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին իրենց հարցերն են ուղել 38 պատգամավոր:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Կենտրոնական բանկի խորհրդի անդամ են ընտրել: Փակ քվեարկության արդյունքում այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից առաջադրված Հասմիկ Ղահրամանյանը: