Սեպտեմբերի 17 -ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ԱԱԾ պետի հրաժարականը. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին. ներքաղաքական օրակարգ:
***
Սեպտեմբերի 17-ին Երևանում կկայանա ԱՊՀ երկրների Միջպետական Էկոլոգիական Խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման օրակարգում ընդգրկված 12 հարցի շրջանակներում կներկայացվեն Խորհրդի նախորդ նիստի որոշումների և ծրագրի կատարման արդյունքները, ինչպես նաև կընդունվի 2020-2021թթ. ծրագիրը։ Խորհրդի անդամները քննարկելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ համագործակցության հնարավարությունների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդների, բնապահպանական ծրագրերի իրականացման, միջազգային պայմանագրերի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Տեղի կունենա նաև թափոնների կառավարման ոլորտում պետությունների փորձի փոխանակում։ Նիստի ավարտին Միջպետական Էկոլոգիական Խորհրդի նախագահությունը մեկ տարով կփոխանցվի Հայաստանի
Հանրապետությանը։ Նիստի արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 17-ին ժամը 17։00-ին հրավիրված մամուլի ասուլիսի
ժամանակ։
Հասցե՝ ք․Երևան, Հանրապետության փողոց 65, «Անի Գրանդ» հյուրանոց։