Սեպտեմբերի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Անկախ Հայաստան. 28-ամյա անկախության ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով։

Բանախոսներն են՝

Լուսինե Խառատյան՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ, մշակութային մարդաբան

Արմեն (Օհանյան) Հայաստանցի՝ Գրող, Հայաստանի PEN կենտրոնի նախագահ

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Արմեն Զաքարյան՝ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն

Ռուբեն Բաբայան` բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար

***

Սեպտեմբերի 19-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

ԹԵՄԱ՝ դիտարկումներ առկա տնտեսական իրողությունների շուրջ:

***

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքում (Վազգեն Սարգսյան 3/3) տեղի կունենա ասուլիս՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող N2 համաժողովին:
Ասուլիսի բանախոսներն են՝

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը
Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը

Ասուլիսին խնդրում ենք ներկայանալ մեկարկից 15-20 րոպե շուտ:

N2 համաժողովը միջոցառումների շարք է, որը նպատակ ունի ստեղծելու հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և
համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։

N2 ֆորումի սկիզբը կազդարարվի երեք զուգահեռ միջոցառումների մեկնարկով։ Հոկտեմբերի 10-ին տեղի կունենան Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Ինտերնետ հասարակության «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հոկտեմբերի 11-ին տեղի կունենա «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը (EEDNSF):

***

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

ԹԵՄԱ՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները. սպասվող քաղաքական զարգացումներ. ներքաղաքական օրակարգ:




Լրահոս