Ռուսական նոր բազա` Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:

Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծելնոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով:

Ավելին` նա ամռան ամիսներին` ՌԴ կատարած այցի ժամանակ, հանդիպել է «ԻԼ» հասարակական բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ եւ քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական եւ ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստանի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնելու հնարավորությունները:




Լրահոս