Փողը՝ տիրոջը: Գործադիրը երեկ հարկային ոլորտին վերաբերող մի նախագիծ էր ուղարկել խորհրդարան, արտահերթ քննարկման, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսվարողներին: Ավելի պարզ ասա՝ բիզնեսին կվերադարձնեն այն գերավճարները, որոնք Հարկայինը նախկինում ստացել է գործարարներից, ըստ ամենայնի տարատեսակ մեթոդներով՝ ճնշելով, պարտադրելով, հանձնարարելով, գուցե նաեւ՝ խնդրելով:
Կառավարությունը թերեւս աննախադեպ ձեռնարկի է գնում. 2835 հարկ վճարողներից 2571-ը գործող են, եւ պետությունը նրանց նկատմամբ ունեցած 50 մլրդ 748 մլն դրամ պարտքը կվերադարձնի: Կառավարության կողմից տնտեսվարողների համար, ըստ էության, այսպիսի «հարց լուծող» նախագծի ձեռնարկումն այնքան դրական լույսի տակ է, որ ընդդիմադիրները հենց քննարկման ընթացքում սկսեցին բացեր, խութեր փնտրել:
«Լուսավոր Հայաստանից», օրինակ, համարեցին, թե ակնհայտ է, որ տնտեսությունը գումարների արագ ներարկման կարիք ունի, դրա համար է կառավաությունը հրատապ այս քայլին գնում: Բայց ընդդիմադիրներն իրենք էլ ընդունում են, որ տնտեսությունում գումարների ներարկման անհրաժեշտություն կա, հետեւավաբար կողմ քվեարկեցին: Դժգոհեցին՝ գրեթե բոլոր գերատեսչություններն այսօր թերակատարում ունեն: Ընդդմադիր այս թեւվում կողմ քվերարկեցին օրինագծին, հավելելով, թե ընտրում են կառավարության անգործության ու ոչ արդյունավետ աշխատանքի միջեվ, շեշտելով կապիտալ ծախսերի մոտ 80 տոկոսը չի կատարվել:
Իսկ «Բարգավաճ Հայաստանում» հիացած էին կառավարության այս նախագծով: Սեգեյ Բագրատյանը հիացմունքով խոսեց օրինագծի մասինին: Ասաց՝ սա այնքան լավ նախագիծ է , որ կասկածներ են առաջանում, թե այսպես ասած , որտեղ՞ են ուզում մեզ գցել:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ ի տարբերություն նախկին կառավարության մոտեցման, այս կառավարությունը հստակ քայլեր է կատարում: Օրինագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության հնի եւ նորի որևէ տարանջատում չդնելով: Պետությունը նախատեսում է այդ գումարը վերադարձնել՝ մինչեւ տարեվերջ: