ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի գործով իրավապահները նոր հանգամանքների են սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց «Մարտի 1»-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնեց, որ ինքը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, արդյունքում ՀՀ Գլխավոր դատախազությունից Գեղամ Պետրոսյանի պաշտպանին պատասխանել են. «Դատախազությունից ստացվեց հսկող դատախազի պատասխանը միջնորդության կապակցությամբ, որ դեռեւս քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնել հնարավոր չէ, քանի որ անհրաժեշտ է միջնորդության քննարկումը հետաձգել մինչեւ քրեական գործով նոր հանագամանքների պարզումը»:

Պաշտպանն ասում է, թե ինչ հանգամանքներ են պարզվում մինչ օրս, ինձ համար անհայտ է, բայց քրեական գործով իմ ներկայացված միջնորդությունը չի բավարարվել, չի էլ մերժվել: Անցել է բավականին ժամանակ` 2,5 ամիս, դեռեւս պատասխան չի տրվել:

Մինչեւ օրս էլ որեւէ քննչական գործողությունչի կատարվել: Պաշտպանը պնդում է նաեւ, որ օգոստոսի 4-ից մինչեւ օրս որեւէ քննչական գործողություն  չի կատարվել, որեւէ դատավարական որոշումչի կայացվել, եւ առայժմ սպասում են` պարզելու, թե ինչնոր հանգամանքներ կան, որոնք նախաքննական մարմինը պետք է պարզի, որպեսզի դատախազությունն էլ փորձի միջնորդության վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնել:




Լրահոս