Արևմտյան փնտրտուքներով. Փաշինյանը կուսակցություն կհիմնի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական արժեքներին դավանող, արեւմտյան գաղափարները կրող քաղաքական ուժ Հայաստանում, ըստ էության, չկա: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է արեմտյան արժեքների գաղափարակիր կուսակցություն ստեղծել: Փաշինյանը, մեր տեղեկություններով, որոշել է աջակցել այդ կուսակցությանը: Իշխող թիմը` իշխանական կուսակցությունն, ըստ էության, եվրոպական կառույցների հետ աշխատող հմուտ աշխատանքային խողովակներ չունի: Եւ այդ փասըի հետ նրանց անընդմեջ առերեսում են ընդդիմադիր Հանարապետականները` ի ցույց դնելով իրենց կապերը, նկատելի ու աննկատ հնարավորությունները եվրոպական կողմի հետ գործակցության հարթակում:

Ավելին, մեր տեղեկություններով` եվրոպական կառույցներից մեկում հանդիպման ժամանակ երբ հարցրել են, թե Հայաստանում որ կուսակցությունն է ավելի շատ արեւմտյան ուղղության, Փաշինյանն ասել է, թե փաստացի այդպիսի ուժ չկա: Ու հիմա նա ձեռնամուխ է եղել այդ գործին: Նույնիսկ մի քանի հանդիպումներ է ունեցել քաղաքական ճամբարում արեւմտյան արժեքներ դավանողների հետ թերեւս արեւմտամետների թիմ հավաքելու, կուսակցություն ձեւավորելու նպատակով:

Բացի այդ, մյուս կողմից էլ նկատելի է նաեւ փաստը, որ այսպես կոչված սորոսականների դերակատությունը մեծանում է Փաշինյանի իշխանությունում: Այս համատեքստում թերեւս պետք է դիտարկել նաեւ ԱԱԾ ու Ոստիկանության ղեկավարներ Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի հրաժարականները: Ասել է թե` քաղաքական դաշտում «արեւմտամետ» ու «ոչ արեւմտամետ» ուժերի հավասարակշռությունն, ըստ էության, խախտվել է՝ հօգուտ «արեւմտամետերի»:

Բայց, միեւնույնն է, փաստացի Արեւմուտքում քաղաքական դերակատարություն ունեցող ֆիգուրները չեն կողմնորոշվում՝ Հայաստանի իշխանական հատվածում ում վստահել, ում հետ գնալ գործակցության: Պարզորոշ չեն նաեւ երկխոսության վեկտորները Միացյալ Նահանգների հետ: Հենց այս օրերին Միացյալ Նահնագներում գտնվող Փաշինյանի ամերիկյան հանդիպումներում նկատելի է միայն հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայությունը, որն, ի դեպ, նախագահ Թրամփի ոխերիմ թշնամին է համարվում: Մի խոսքով, հստակեցումների կարիք կա նաեւ քաղաքական խճանկարի այդ ներկապնակում:




Լրահոս