Սերյանը Մարգարյանը ծնվել է 1997 թվականին Ալավերդիում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել Արցախում, Մատաղիսի զորամասում։
Վեց ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշի գումարտակ։ Այնտեղ մնացել է ընդամենը հինգ ամիս, ապրիլյան պատերազմը թույլ չտվեց մինչև ծառայության ավարտը մնալ Թալիշում։
Մարտական գոտում Սեյրանը ծանր կորուստներ է ունեցել՝ Արգիշտի Գաբոյանը, Հրաչ Գալստյանը, մարդիկ որոնց կյանքը զոհաբերվեց հանուն հայրերնիքի:
Վերհիշելով մարտական գոծողությունները Սեյրանը նշեց, որ երբեք չի մտածել է, որ թշնամին կարող է հարձակում գործել, բայց եկավ մի պահ, որ նրա չմտածածը դարձավ իրականություն:
Ապրիլի 3-ին Արցախ է մեկնել նաև Սեյրանի հայրը։ Հայր ու որդի տարբեր դիրքերում են թշնամու դեմ պայքարել, նրանց ընդամենը մի քանի հարյուր մետր է բաժանել, և վերջիններս հանդիպել են միայն հրադադարից հետո։
Սեյրանն այսօր էլ հուզմունքով է հիշում հոր հետ հանդիպումը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան