ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհոգ ճամփորդը. որն է «մեղվի պես աշխատասիրության» իրական պատկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է: Ասել է թե`Ռեւազյանն առաջին տեղում է գործուղման մեկնող պաշտոնյաների շարքում:

Օրինակ` նա այս տարվա փետրվարի 12-16-ը եղել է Բելգիա` Բրյուսելում, ապա Իռլանդիայում: Մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղվել է Հնդկաստան, ապրիլի 6-ից 12-ը` Սինգապուր, հունիսի 10-ից 17-ը`Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, հուլիսի 17-ից 19-ը`ՌԴ:

Ռեւազյանի գործուղումների շարքը այսպես կարելի է անդադար շարունակել: Բայց նկատենք, որ նրա գործուղմների մասին կոմիտեի պաշտոնական կայքէջում գրեթե ոչինչ չկա նշված: Առաջին հայացքից թվում է, թե ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ մրցակցող չկա. մեղվի պես աշխատասեր պաշտոնյա ունենք, գրեթե ամբողջ տարվա ընթացքում գործուղումների է մեկնում:

Բայց, արի ու տես, իրականում հակառակ պատկերն է: Ավիատոմսերի շուկայում մրցակցություն չկա, տոմսերը մեր երկրում բավականին թանկ են, ու ոլորտում էլ գերակա է «Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս