Հայկ Միլիտոնյանին ևս կանչել են ՀՔԾ. մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործով անցնող պաշտոնատար անձանց,ըստ ամենայնի, նոր մեղադրանքներ կառաջադրեն: Խնդիրն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այս քայլով նախաքննական մարմինը փորձում է լուծել վաղեմության ժամկետի հարցը: Իսկ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ է հրավիրվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ո՞վ է նա:

Նախադեպը

Երեկ ՀՔԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են Կոտայքի նախկին մարզպետ Կվալենկո Շահգալդյանի եւ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կողմից Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաեւ Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքների աճուրդի գործընթացում չարաշահումները:

Մասնավորապես, նախկին մարզպետն ու Հրազդան համայնքի նախկին ղեկավարն իրենց մտերիմ մարդկանց ապօրինի խոշոր հողատարածքներ են նվիրել: Նրանց «բարի ծառայությունից» մասնավորապես օգտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթեւոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը` Զարիկ Գեւորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լեւոն Արզումանյանի որդին`ԱրսենԱրզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի«Մշակույթ»ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը` Շամրիկ Գաբրիելյանը, գործարար ՍամվելՄայրապետյանը, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գեւորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը` Նիկիտա Աբրահամյանը:

Հե՛տ տվեք մեր հողերը

Սակայն անդրադառնաք գլխավորին, ինչն ամենաուշագրավն է այս պատմության մեջ: Պարզվում է` իրավապահները չարչարվեցին, բացահայտեցին, բայց այդպես էլ պետությանը վնաս հասցրած մարդկանց չկարողացան պատասխանատվության կանչել, որովհետեւ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները: Եւ, ահա, հակաօրինական արարք կատարած վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` դադարեցնելու իրենց նկատմամբ քրեական հետապնդումը`վաղեմության ժամկետը սպառված լինելու հիմնավորումով: Ուստի Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել`նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Բայց այս որոշման օրինակն ուղարկվել է Գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, որպեսզի հնարավոր լինի գոնե այդ հողատարածքները Ծաղկաձոր համայնքին եւ Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնել:

Ասել է թե` սկսվում է մի գործընթաց, որ նախկինները` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին`ԱրմենՀովսեփյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, եւ մյուսները պետք է հետ վերադարձնեն ձեռք բերած հողատարածքները:

Վաղեմության ժամկետն ու իրավապահների խառնաշփոթը

Եւ, ահա, միայն այս քրեական գործով չէ, որ իրավապահները բախվել են վաղեմության ժամկետի խնդրին: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնեականլիազորություններըչարաշահելու, պաշտոնեականկեղծիքիեւհանցագործությունըպարտակելուհամար:

Ըստ ՀՔԾ-ի` 2008 թվականի հուլիսի 2-ից

ՀՀնախագահիօգնականԳեւորգԿոստանյանը,ՀՀոստիկանությանպետիտեղակալԳեւորգՄհերյանըՀՀնախագահՌոբերտՔոչարյանիկողմիցայլանձանցհետնախնականհամաձայնությամբկատարվածառանձնապեսծանրհանցագործության`սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու ձեւով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները եւ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:

ՀՔԾ-ն տեղեկացրել էնաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ եւ գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր: Ավելին, նախաքննական մարմինը նաեւ սույն գործով ներկայացրել էր այլ պաշտոնատար անձանց`ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նաեւ օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի եւ այլոց գործողությունները:
Դատելով իրավիճակից` նախաքննական մարմինը բացի Ալիկ Սարգսյանից պետք է նաեւ մեղադրանք առաջադրեր վերոնշյալ պաշտոնատար անձանց, սակայն այդմասին դեռ լռում է:

Իսկ ի՞նչն է խնդիրը: Բանն այն է, որ նախաքննական մարմինը այս քրեական գործով էլ բախվել է վաղեմության ժամկետի հետ, ասել է թե`այս դեպքում էլ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները: Ուստի,ըստ մեզ հասած լուրերի, նախաքննական մարմին ՀՔԾ-ն այս քրեական գործով վաղեմության ժամկետի հարցը լուծելու համար փորձելու է ծանրացնել մեղադրանքները: Այսինքն` առաջիկայում իրավապահները «Մարտի 1»-ի գործով վերոնշյալ անձանց նոր մեղադրանքներ կառաջադրեն: Իսկ թե ինչպես նոր մեղադրանքները կհիմնավորեն, եւ այս քրեական գործը դատարանում ինչ վախճան կունենա, կերեւա առաջիկայում:
Միլիտոնյանին կանչեցին

Երեկ ուշ երեկոյան «Ժողովուրդ» օրաթերթինարդեն հայտնի դարձավ, որ սույն քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանին, որին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի:

Ի՞նչ ունենք 1 տարի 4 ամիս անց

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը լայն թափով սկսեց բացահայտել նախկին պաշտոնատար անձանց կատարած գործողությունները, սակայն վերլուծելով իրավիճակը` նկատում ենք, որ պաշտոնատար անձանց զգալի մասը հասցրել են «թռնել», իսկ, ահա, մյուսների դեպքում էլ իրավապահները վաղեմության ժամկետի հետ են բախվում:

Քնար Մանուկյան




Լրահոս