Քաոս բանտերում. խնամի-ծանոթ-բարեկամությունն «արդյունավետ է աշխատում». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալանավայրերում բժիշկներին պարտադրում են դուրս գալ աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներց 50-ն արդեն գործազուրկ են:

Այստեղ էլ, ըստ մեր աղբյուրների, խնամի-ծանոթ- բարեկամությունը «արդյունավետ է աշխատում»: Ոչ պատշաճ բուժսպասարկումից կալանավայրերում մշտապես դժգոհություն եղել է: Դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ էին խնդրի լուծման ուղիներ փնտրում.փակե՞լ դատապարտյալների անմխիթար հիվանդանոցն ունորը կառուցել` ավելի լավ պայմաններով, թե՞ ազատազրկվածների բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում, ինչպես շատ երկրներում են անում:

Այդպես էլ հարցը մնաց չլուծված: Եւ, ահա, հետհեղափոխական Հայաստանում կազմավորվում է«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որըոչ թե Քրեակատարողական վարչության ենթակայությամբ է գործելու, այլ Արդարադատության նախարարության։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազատման դիմումների գլխավոր պարտադրողը այս ՊՈԱԿ-իտնօրենիժպ նշանակված Բագրատ Սայադյանն է, որն, ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խնամին է:

Բուժաշխատողներին ասել է`ազատվելու դիմում գրեն` ՊՈԱԿ-ում աշխատանքի խոստումով: Մարդիկ էլ դիմումը գրել են ու հայտնվել «խաղից դուրս» վիճակում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին են, օրինակ, հեռախոսազանգով առաջարկել դիմում գրել, վերջինս առարկել է, խոստացել են տեղափոխել «Կոշ» կալանավայր: Բուժմասի պետը երբ «Կոշում» պարզել է, որ իրեն խոստացած հաստիքն արդեն զբաղված է, հին աշխատավայրում դժգոհել է, որ կատարվածի մասին կհայտնի իրավապահներին, կառաջարկի վերծանել հեռախոսազրույցները: Վերջնարդյունքում նրան առաջարկել են մի դիմում էլ գրել` նախորդ` ազատման դիմումին ընթացք չտալու խնդրանքով:

Ահա այսպիսի քաոտիկ վիճակ է, ինչն, ըստ մեր տեղեկությունների, ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել կալանավայրերի` առանց այդ էլ անմխիթար բուժսպասարկման հատվածում.մասնագիտությամբ անասնաբույժն է բժշկությամբ զբաղվում, խնամի-ծանոթ- բարեկամով են դեղեր նշանակում, ատամնաբույժն առանձին դեպքերում թերապեւտիկ օգնության է հասնում, թերապեւտը` նարկոլոգ է աշխատում…

Ավելին, մեր տեղեկություններով` հենց Սայադյանն ու Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն են վճռում` ով որտեղ պետք է աշխատի: Իսկ թոշակառուի տարիքային սահմանագիծը հատած Բաղդասարյանն էլ հասցրել է արդեն կնոջը որպես բժշկուհի աշխատանքի տեղավորել կալանավայրում:




Լրահոս