Արցախը` միջազգային հարթակում. ադրբեջանցիները ձախողվել են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ է բարձրաձայնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում կազմակերպված միջոցառման ընթացքում: Ադրբեջանցիները, մեր տեղեկություններով, քննարկման ամբողջ ընթացքին հետ եւել են հակահայկական պաստառներով, բայց հանդիպումը ձախողել չեն հաջողել:

Ի դեպ, երկրորդ անգամ է, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը հանդես է գալիս Եվրոպայի խորհրդում:

Հիշեցնենք, 2 տարի առաջ ՄԻԵԴ-ում, ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ, ԱՀ ներկայացուցիչը ԵԽ նախարարների կոմիտեի պաշտոնական նիստում դիրքորոշում հայտնեց, թե ինչպես է Արցախը վերաբերվում ՄԻԵԴվճիռների կատարման ընթացքին, ներկայացրեց արցախյան կողմի մոտեցումները։ Ահա այժմ էլ Արցախի օմբուդսմենը միջազգային այս կառույցում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանությանը «գորշ գոտիներում» (այսպես են ԵԽԽՎ-ում անվանում չճանաչված տարածքները): Արտակ Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց` ԵԽԽՎ-ն Արցախի հետ կապի խնդիր ունի, շփման կարիքը կա մշտադիտարկման մեխանիզմներ կիրառելու նպատակով:

Արցախյան կողմը, ինչպես մեզ փոխանցեց Արտակ Բեգլարյանը, համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Իսկ իր ելույթում Արցախի օմբուդսմենը ընդգծել է. «Մեր դեպքում իրավիճակը, թերեւս, ամենավատն է, քանի որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման առաջամարտիկ է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակներում: Դժբախտաբար, միջազգային հանրությունը ճնշում է գործադրում եւ պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ ներքին իրավախախտումների հիմքով, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ կատարված խախտումների համար»:

Շփման գծում իրավիճակին, ի դեպ, անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ ԼավրովըՍոչիում կայացած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ։ Նրա խոսքով` նախապատրաստվում է «պահվող անձանց փոխանակում»:

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է. «Թեպետ սահմանին տիրող իրավիճակն այսօր ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակվել է, եւ դեռ այդ վիճակից դուրս գալ չի հաջողվում։

Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում, հայտարարություններ են հնչել, որ Արցախը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարում էր, որ «Կոսովոն Ալբանիա է»։ Դա, համանախագահող երկրի արտգործնախարարի կարծիքով, չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն:




Լրահոս