
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց:
Այսպիսով՝ դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց մերժել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ալումյանը ինքնաբացարկի երկու հիմք էր ներկայացրել. «Առաջինը՝ դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել եւ երկրորդ՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»: