ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գեոպրոմայնինգ» ընկերությունը «Այբբենարան» նվիրեց 44 դպրոցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան եւ Գեոպրոմայնինգ ընկերության հետ համատեղ տեղի ունեցավ դասագրքերի հանձնման հանդիսավոր արարողություն, որը նվիրված էր Ուսուցչի օրվան։

Մասնավորապես Գեոպրոմայնինգ ընկերությունը կենտրոնի նախաձեռնությամբ ֆինանսավորել է 2000 օրինակ «Այբբենարանի» թողարկում՝ ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների համար։ Գրքերը ստացան Հայաստանի 44 դպրոցներ։ Կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին իր խոսքում կարևորեց ուսուցիչների դերը եւ ընդգծեց՝ չկա այնպիսի մարդ, որ այդ օրն իր ուսուցիչներին չի զանգահարել։

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը եւ Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն կարեւորեցին այսպիսի նախաձեռնության անցկացումը։
Ընդ որում սա Գեոպրոմայնինգ ընկերության հերթական նախաձեռնությունն է, որը իրականացվում է Հայաստանի ռուսաստանի դեսպանատան հետ համատեղ։ Վացի այդ, Գեոպրոմայնինգ ընկերությունը ֆինանսավորել է Հայաստանի երեք քաղաքներում՝ Վարդենիսում, Արարատում եւ Արմավիրում, ինտերակտիվ դասասենյակներ եւ դրանք կահավորել համակարգչային տեխնիկայով։ Ներկայումս ընկերությունը զբաղված է մեկ այլ ծխրագրի իրականացմամբ, որը հնարավորություն կտա ունենլ բազմաֆունկցիոնալ կենտրոններ։ Այդ ամենի մասին միջոցառման ժամանակ ավելի մանրամասն ներկայացրեց Գեոպրոմայնինգ ընկերության արտաքին հարաբերությունների եւ սոցիալական քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Դասագրքերը ստացած դպրոցի ներկայացուցիչները շատ կարեւորեցին նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են նաեւ լեզվի պահպանմանը։

Միջոցառման ժամանակ մասնակիցները փաստեցին, որ սա վերջին նախաձենությունը չէ եւ առաջիկայում Գեոպրոմայնինգ ընկերությունը եւ Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը կնախաձեռնեն ռուսաց լեզվի դասագրքերի թարմացում, որի մասին հենց միջոցառման ժամանակ բարձրաձայնեցին նաեւ ուսուցիչները։




Լրահոս