Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը` հոկտեմբերի 9-ին, կմեկնի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան:

Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ` վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը տեղի կունենա Վրաստանի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրա-տնտեսական ուղղություններով:

Բացի այդ, նախատեսվում է նաև նրա այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին:




Լրահոս