ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կարգ. ինչպես աշխատանքի կընդունվեն Yandex-ի վարորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին Երեւանում տեղի ունեցավ Yandex Taxi վարորդների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին ինչպես ընկերության ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, այլ հյուրեր։

Բացման խոսքով հանդես գալով yandex taxi-ի տարածքաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը ներկայացրեց նոր կենտրոն ունենալու անհրաժեշտությունը, այնուհետեւ հյուրերի ուղեկցությամբ հենց ներսում ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին։

Կենտրոնի նորամությություններից է վարորդների աջակցման նոր կենտրոնը, որը լայն հնարավորություններ է ստեղծում ինչպես արդեն գործող վարորդների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ Yandex taxi-ի վարորդ։ Ծառայության առաջին փորձարկումն էլ տեղի ունեցավ հենց հյուրերի ներկայությամբ։ Նախ անձը պետք է մուտքագրելով իր հեռախոսահամարն ու անունը գրանցվի, ապա սպասելով իր հերթին , մոտենա արդեն սպասարկող աշխատակիցներին եւ անցնի թեստավորման եւ հարցազրույցի փուլը։ Միայն այս ամենի արդյունքները հաշվի առնելով ընկերությունը կկայացնի իր որոշումը։

Բացման արարողությանը ներկա դեսպանն ու փոխնախարարը կիսվեցին իրենց տպավորություններով՝ կարեւորելով նաեւ Հայաստանում նման ընկերության առկայությունը։ Իսկ ինչպես առաջացավ նման կենտրոն ունենալու անհրաժեշությունը եւ արդեն ինչ արձագանքներ կան ընկերության նորամուծություններից եւ ինչ է սպասվում առաջիկայում։ Այս հարցերի պատասխանները լրագրողներին ներկայացրեցին գալով yandex taxi-ի տարածքաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը եւ Yandex տաքսի Եվրոպայի, Աֆրիկայի , Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանը։

Իսկ ահա Yandex taxi-ի միջազգային շուկայում պետմարմինների հետ կապերի գծով տբօրեն Ալեքսանդր Վիսոցկին անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանում տրված վարորդական իրավունքով երթեւեկելու արգելքին՝ հույս հայտնելով․ որ նաեւ իրենց ջանքերով խնդրին կկարողանան լուծում տալ։ Հավելենք, որ Արամ Սարգսյանը բացի բացման արարողությանը մասնակցելուց, հայաստան է եկել ելույթ ունենալու WCIT 2019 համաժողովի ընթացքում։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս