Armenian text to speach

Ռուսաստանում հարվածների թիրախում են հայտնվել Yandex-ի տվյալների կենտրոնն ու նավթավերամշակման գործարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան հոկտեմբերի 8-ի գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնում են ուկրաինական մոնիթորինգային ալիքները և ականատեսները։

Հարվածներից հետո երկու օբյեկտների տարածքներում հրդեհներ են բռնկվել։ Yandex-ը հաստատել է միջադեպը՝ տեղեկացնելով, որ իր որոշ ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են դարձել։ Տվյալների կենտրոնն ապահովում է ընկերության առցանց և ամպային ծառայությունների աշխատանքը։

«Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» գործարանը տարեկան կարող է վերամշակել մինչև 10 միլիոն տոննա հումք։ Այն նախկինում ևս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներին։
Հարձակումները հաջորդել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, որ հոկտեմբերին հաստատել է Ռուսաստանի դեմ հեռահար հարվածների ծրագիրը։ Կիևը հայտարարել է, որ պատասխան հարվածներ կհասցնի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի հասցրած հարվածների դիմաց։




Լրահոս