Բաքվի բռնաճնշումները` խոշորացույցի տակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների ազատությունն ու քաղաքական բանտարկյալների հարցը` միջազգային քննարկման սեղանին: Հարավկովկասում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ ԵԱՀԿ խորհրդաժողովում միջազգային փորձագետները սուր քննադատել են ադրբեջանական մամուլի ազատության վատթար վիճակը, ընդգծել, որ այդ երկրում մարդիկ շարունակում են ճաղերի ետեւում մնալ քաղաքական այլակարծության համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`այդ խնդրին հատուկ ուշադրություն է հրավիրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բյուրոյիտնօրեն Յոհան Բիհրը:

Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել լրագրող Աֆգան Մուխթարլիին:Հիշեցնենք` Մուխթարլին այն ադրբեջանցի լրագրողն է, որին անցած տարի առեւանգել էին Թբիլիսիում, ապա տեղափոխել Բաքվի բանտ` ազատազրկելով 6 տարով: Ադրբեջանցիներն իրենք էլ, ի դեպ, մեկ անգամ չէ, որ անդրադարձել են իրենց երկրում խոսքի ազատության, քաղաքական տեսակետների արտահայտման բռնաճնշումներին:

Ահա այս խորհրդաժողովում էլ Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովը հայտարարել է` անհրաժեշտ է ազատ արձակել Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին, այս խնդիրը լուծելու համար միջազգային կազմակերպությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրին:

Այստեղ թերեւստեղին է հիշել,թե ինչպես ԵԽԽՎ- ում ժամանակին մերժվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը փաստող բանաձեւը, որը հեղինակել էր գերմանացի պատվիրակ Շտեֆան Շեննախը: Հետո, իհարկե,ջրի երեսպիտի դուրս գային եվրոպական այդ բարձր ատյանում աշխատած կոռուպցիոն սխեմաները,հրապարակվեին Ադրբեջանից մատակարարված խավիարի քաշը, Բաքվից Ստրասբուրգի խորհրդարան հասած ռոլեքս ժամացույցների ու ադրբեջանական գորգերի քանակը, որոնք արժեքն էին ադրբեջանական բանտերի քաղբանտարկյալների 100-յակն անցնող ցուցակը ներկայացնող բանաձեւի մերժման: Զեկույցի հեղինակ գերմանացի Շեննախը հետոպիտի ասեր` ցնցված եմ, սա վատ նախադեպ է:

Բաքվի խավիարը «խոսեց»,ու գերմանացի զեկուցողին քվեարկությամբլռեցրին այդ օրերին: Բայց միջազգային փորձագետները չենլռում: Թբիլիսյան հավաքին Յոհան Բիհրը ընդգծել է` Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսում 180 երկրից զբաղեցնում է 166-րդ տեղը: Եւ վերջում նկատենք, որ այս հարցերում Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատության որեւէ աղերս չունի, անշուշտ: Բայց հիշենք, որմեր երկիրն էլ անդամակցում է միջազգային նույն կառույցներին եւ մոնիթորինգինույն խոշորացույցի տակ է:




Լրահոս