Հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին`ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ), տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը՝ վերջին 5 ամիսների ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքների վերաբերյալ։
***
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ Սիրիայում Թուրքիայի կողմից կազմակերպված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ. թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգներն ու հետևանքները:
***
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ներքաղաքական իրավիճակի մասին եւ կանդրադառնա հնարավոր զարգացումներին։