Սիրիահայերն էլ վտանգված են. Դամասկոսում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն արտակարգ ռեժիմով են աշխատում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ռազմական ներխուժումիցհետո տասնյակից ավելի հայ ընտանիքներ կրակի տակ գտնվող Սիրիայի Տել Աբյադ քաղաքից ինքնուրույնլքել են իրենց բնակավայրն ու տեղափոխվել ավելի ապահով Հալեպ եւ Հասաքե: Հղում անելով Դամասկոսում հայկական դեսպանությանը` ՀՀ արտգործնախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են նաեւ, որ Դամասկոսում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն արտակարգ ռեժիմով են աշխատում:

ԱԳՆ լրատավական վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են նաեւ, որ նաեւ Դամասկոսի եւ Հալեպի հայ առաջնորդարանների մասնակցությամբ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու եւ,ըստ անհրաժեշտության, առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ, բայց այս պահին նրանց անհապաղ տեղահանման խնդիր դեռեւս չկա, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվըմոտ 3000 է:

Հայտնի է, որ հոկտեմբերի 9-ին թուրքակական բանակը սկսել է ռմբահարել ու հրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանները: Նախագահ Էրդողանը հայտարարել է, թե գործողության անունը «Խաղաղության ակունք» է, որի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին եւ «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտիեւ ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Սիրիան էլ իրհերթին հայտարարեց` բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու է իր տարածքը թուրքական ագրեսիայից: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակ Մուսթաֆա Բալին հայտարարել է, թե թուրքականներ խուժումը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի մարդասիրական աղետի։ Իսկ Սիրիայի դեմոկրատական ուժերում, ի դեպ, քուրդ աշխարհազորայիններից բացի կան նաեւ արաբական, ասորական եւ հայկական խմբեր։ Այս ուժերը զորակոչ են հայտարարել:

Պաշտոնական Երեւանը երեկ դատապարտեց Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա: «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումըստեղծում է նաեւ ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր եւ զանգվածային խախտումների անմիջական վտանգ»,- ընդծում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը: Հիշեցնենք, ի դեպ , որ 2014-ին էլ Քեսաբի հայտնի դեպքերի ժամանակ Հայաստանի խորհրդարանականների խումբ մեկնեց Սիրիա` տեղում իրավիճակին ծանոթանալու,կարիքների գնահատում իրականացնելու:




Լրահոս