Դիկտատոր Բաքուն` եվրագնահատականով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրահայում այս օրերին ընթացող Ֆորում 2000 միջազգային համաժողովում ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը ժողովրդավարությունը պաշտպանող եվրոպական ամենամյա այս հայտնի համաժողովում հարց է բարձրացրել` ինչպե՞ս են հանդուրժում ամենաարյունոտ դիկտատորի` Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդում, ինչո՞ւ են աչք փակում` «չտեսնելով» Ալիեւի հանցագործությունները:

Նշենք, որադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Լեյլա Յունուսնու ամուսինը` Արիֆ Յունուսովը, 2014-ին Բաքվում քաղաքական հայացքների համար դատապարտվել էին համապատասխանաբար 8 և 7,5 տարովԱլիեւի վարչակազմինսուր քննադատության ձայնը լռեցնելու նպատակով: 2015-ին Յունուսը պայմանական ազատ արձակվեց, իսկ դրանից առաջ էլ նրա ամուսնու ձերբակալությունն էին փոխարինել տնային կալանքով: Իսկ ադրբեջանցի իրավապաշտպաններն ու քաղհասարկության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ եվրոպական ամբիոնից բարձրաձայնել են Բաքվի դիկտատուրայի ու կաշառքով ադրբեջանամետ փաստաթղթերը եվրակառույցներում առաջ մղելու մասին:

Նրանք բողոքի ձայնով նույնիսկ բազմակի մամուլի ասուլիսներ են հրավիրել հենց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում: Բաքվի քաղբանտարկյալների 130-հոգանոց ցանկը Վեհաժողովում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող իսլանդացի Թորհիլդուր Վարսդոտիրը Իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողով է ներկայացրել Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը: Եւ երբ դրանից հետոտիկին Վարսդոտիրը հերթական փաստահավաք այցով կրկինպիտի Ադրբեջան մեկներ, Բաքուն պարզապես մերժեց նրան:

Սրա նախադեպն էլի եղել է եւ էլի քաղբանտարկյալների առնչությամբ: 2013-ին էլնույնհարցով զեկուցող գերմանացի Շտրասսերին Բաքուն նույն ձեռագրով վիզա չտրամադրեց,բայց իսլանդացի իրավապաշտպան ու լրագրող վեհաժողովական տիկին Վարսդոտիրը չի նահանջում: Ասել է` Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը կամփոփի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Ադրբեջանի իշխանություններից մեկնաբանություններ ստանալով:




Լրահոս