Իրար կողք նստելու համար էլ է անհրաժեշտ լրացուցիչ վճարել և ոչ միայն․․․Ryanair-ի գայթակղիչ առաջարկն ու իրական պատկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է` հանրությունը ցնծում է իռլանդական «Ryanair» լոուքոսթերի` Հայաստան մուտք գործելու մասին լուրից: Տեղեկացնենք, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երեւանից Հռոմ եւ Միլան, ամռանը` Բեռլին, իսկ Գյումրիի օդանավակայանից` Մեմինգեն: Տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո: Այսինքն` ընդհանուր 70 եվրոյի չափով կարելի է մեկնել Հռոմ եւ վերադառնալ:

Առաջարկն առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց իրականում պատկերն այլ է: Բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում կարող են ըմպելիքները, սնունդը վճարովի լինել, առանձին գին սահմանվի ուղեբեռի համար եւ այլն: Լոու-քոստերները սովորական ավիաընկերություններից տարբերվում են իհարկե, տոմսերի ցածր գներով, սակայն զգալի սահմանափակումներով եւ ցածրորակ սպասարկմամբ: Սովորաբար լոու-քոստերները փորձում են հնարավորինս քիչ ժամանակ կանգնել, վայրէջք են կատարում, վերցնում նոր ուղեւորների եւ անմիջապես օդ բարձրանում: Բացի այդ, եթե ճանապարհորդեք ձեր ընտանիքի անդամի հետ, ապա իրար կողք նստելու համար էլ է անհրաժեշտ լրացուցիչ վճարեք:

Իսկ, ահա, Ryanair-ի դեպքում օդանավերի նստատեղերը չեն շարժվում, նստատեղի գրպաններ չկան, իսկ անվտանգության թերթիկները փակցված են նստատեղերի հետեւում:Կարճ ասած` իռլանդական ընկերությունը ամեն բան ձեռնարկում է, որպեսզի հնարավորինս գումար տնտեսի,անգամ եթե ուղեւորնիրեն անհարմարավետ կզգա: Նշենք, որ մի ժամանակահատված ընկերությունը մտադիր էր ինքնաթիռներից հանել զուգարանները ու դրա փոխարեն նստատեղ ավելացներ: Փառք Աստծո, ընկերության ղեկավարությունը հրաժարվեց այդ մտքից:
Ryanair-ի ՀՀ մուտք գործելուն երեկ անդրադարձավ նաեւ ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ընկերներ, հարցը հո այդ աղջիկը չէ՞ (խոսքը քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի մասին է), որ կարողանում է բանակցել ավիաընկերությունների հետ: Հարկերն այսօր կազմում են մի ուղեւորի համար 76 դոլար, եւ դրանք Փաշինյանի հրահանգով իր վրա է վերցրելպետբյուջեն: Այս ամենինչ ասել է անձամբ Փաշինյանը դեռեւս 2018-ի ամռանը` ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերըկհիշեն, որ դեռեւս 2015-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Ryanair-ը հստակ սահմանել էր իր պահանջները` ձեզ վրա եք վերցնում ծախսերը, եւ մենք գալիս ենք Հայաստան, չեքվերցնում` չենք գալիս»,- հայտարարել էր Լապշինը:

Բացի այս, երեկ` ողջ օրվա ընթացքում, համառորեն լուրեր շրջանառվեցին այն մասին, որ պետության կողմից սուբսիդավորում է լինելուուղեւորի համար: Անգամ թիվ էր նշվում` տարեկան 5 մլն դոլար: Սակայն երեկ այս տեղեկությունները այդպես էլ պաշտոնական մակարդակով ո՛չհերքվեցին եւ ո՛չ հաստատվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս տեղեկությունը ճշտելու նպատակով ողջ օրվա ընթացքում փնտրում էր քաղավիացիայի կոմիտեի մեղվի պես աշխատասեր սիրունիկ աղջկան` Տաթեւիկ Ռեւազյանին: Նա չկար ու չկար: Կոմիտեումնույնպես«կենդանի վարորդ» չկար: Մեր հարցը ուղղեցինք նրա տեղակալ Արսեն Պողոսյանին, սակայն վերջինս խուսափեց պատասխանել` հայտարարելով, որ տեղյակ չէ ոչնչից: Ապա հորդորեց դիմել կոմիտեի նախագահին: Ռեւազյանի օգնական Լիլիթ Աղաբեկյանը խոստացավ, որ օրվա վերջին մի պարզաբանում կտարարածեն այդ մասին,սակայն դա էլ չարվեց: Հույսներս այս կառույցից կտրած` փորձեցինքմեր հարցերի պատասխանները ստանալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից. այստեղ նույնպեսոչոքոչնչից տեղյակ չէ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մովսեսյանը իրպաշտոնավարման ժամանակ «Ռայնէյր» (Ryanair) եւ «Վիզէյր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններին հայկական շուկա մտնելու առաջարկ է արել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արտյոմ Մովսեսյանի հետ:

-Պարո՛ն Մովսեսյան, նախկինում «Ռայնէյր» (Ryanair) եւ «Վիզէյլր» (Wizz Air) լոուքոսթեր ավիաընկերությունների հետ ի՞նչ պայմանավորվածություն էիք ձեռք բերել:

-Ես իմ պաշտոնավարման տարիներին առաջարկ ուղարկել եմ այդ ընկերություններին, որ քննարկեն թռիչքների հնարավորությունները այն ժամանակ: Ես գտել եմ, որ «Վիզէյրը» բավականին հետաքրքիր ավիաընկերություն է եւ կարող է հետաքրքիր լինի մեր շուկայի համար…

-Կհիշե՞ք` դեռ այն ժամանակ ինչ պայմաններ էին առաջարկում այդ ընկերությունները:

-Այն ժամանակ ես իրենցհետ շատ քիչ եմ շփվել. «Վիզէյըր»-ընույնպեսլոուքոսթընկերություն էր, ավելի շատ ակտիվություն այդ ժամանակ հենց այս ընկերությունն էր դրսեւորում, որովհետեւ Ryanair-ի աշխարհագրությունը դեռեւս փոքր էր. այն Միջերկրական ծովի այն կողմի հատվածում էր: Ընդհանրապես, նմանատիպ լոուքոսթ ավիաընկերություններ իրենց աշխարհագրությունը մեծացնում են աստիճանաբար: Այսինքն` տարածաշրջաններով են ավելացնում, որովհետեւ այդտեղ լոուքոսթի բանաձեւերի մեջ էկոնոմիկան այլ կերպ է կառուցվում: Իրենք բավականին դանդաղ են ռեգիոնմտնում, որովհետեւծովն անցնելն արդեն ավիատոմսի ինքնարժեքի վրա էական ազդեցություն է ունենում: Բայց Wizz air պայմաններ էր դնում, որոնք ընդունելի չեղան ե՛ւ կառավարության, ե՛ւ օդանավակայանի իշխանությունների համար:

-Կնշե՞ք` կոնկրետ ինչ պայմաններ է առաջարկել:

-Նրանց առաջարկած պայմանները անհավասար մրցակցություն կստեղծերմյուս ավիաընկերությունների համար: Այն ժամանակ ես այդպես գնահատեցի: Այնպես չէր, որմենքիրենց ասացինք`ոչ, ուիրենք դադարեցրեցին, երկուստեք երկարատեւ քննարկում էր ընթանում մինչեւ իմ աշխատանքից ազատվելը…Իմ կողմից է նախաձեռնությունն եղել, որիրենք մեզ հետ փորձեն բանակցություններ վարել: Ես եմ առաջարկն ուղարկել:

-Պարո՛ն Մովսեսյան, Ձեր պաշտոնավարման տարիներին այդ առաջարկի շրջանակներում պետության կողմից սուբսիդավորում անելու տարբերակը քննարկվե՞լ է, թե՞ ոչ:

-«Արմավիա»-ի հետ պայմանագիրը չեղյալ անելուց եւ բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո շուկա մուտք անելու համար մեկ երկու առաջարկներ եղել է սուբսիդավորում իրականացնելու առումով,բայց այդ պահին իրատեսական չի գնահատվել: Սուբսիդավորում եթե լիներ, պետք է կառավարության կողմից չաներ, այլ հիմնադրամ կար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն էր ուզում աներ:

-Հիմա լուրեր են շրջանառվում, որպետությունը սուբսիդավորում է անելու, բայց դրանք պաշտոնապես ո՛չհերքվել են,ո՛չ հաստատվել…

-2013 թվականից հետո ավիաընկերությունների հետ սուբսիդավորման թեմա եղել է, բայց դա երբեքչի հստակեցվել, որովհետեւ փոխադարձ զարգացումները չեն հասել այդ մակարդակին: Այսինքն` հարաբերությունները, քննարկումները չեն հասել այդ մակարդակին, որ քննարկվի` սուբսիդավորում արվի, թե ոչ:

-Այնուամենայնիվ, եթե այս դեպքում սուբսիդավորում արվի, ապա Հայաստանը տնտեսապես կշահի՞, թե՞ վնասներ կկրի: Նախկինում նման հաշվարկներ չե՞ք արել…

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ախր, դա կինոյի տոմս չէ, որմենք դնենք հաշվենք: Այստեղ տարբեր ուղղություններ են: Եվրոպայում շատ ավելի հեշտ, իրատեսական հաշվարկներ կան Ryanair-ի համար, որովհետեւ այնտեղ կայացած է: Եթե Ryanair-ը Հայաստան է գալիս, պետք է միանշանակ ուրախանալ, բայց եթե հաստատվի, որ կառավարությունը չի սուբսիդավորում, այսինքն հավասար մրցակցային պայմաններով է թռնելու: Եթե սուբսիդավորում արվում է, ուրեմն պետք էր տարբեր սխեմաներ մտածել, այսինքն նույնձեւով կարելի էր մի հայկական ավիափոխադրողի սուբսիդավորել, ունենալ հայկական փոխադրող:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս