Կադրերն են որոշում հեղափոխության ապագան. Նոր Հայաստանում ամենամտահոգիչը պաշտոնյաների գործելաոճն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո ամենամեծ վտանգներից մեկը սխալ կադրային քաղաքականություն է։ Բոլոր պաշտոնյաների աշխատանքը սիմվոլիկ իմաստով ցուցադրական է հեղափոխության համար: Հեղափոխությունը ենթադրում է, մի կողմից, անցյալի գույքագրում, իսկմյուսկողմից՝ ապագայի նախագծում: Եվ այստեղից հարց է առաջանում`ովքե՞ր պետք է լինեն այդ գույքագրողները եւմեր ապագան նախագծողները:

Փաստ է, որ յուրաքանչյուր հաջողված գործի ստվերում մարդ է կանգնած։

Իսկ հաջողության հասնում են մասնագիտական բարձր հմտություններ, փորձ, շրջահայացություն ու տեսլական ունեցող անհատները։
Նոր Հայաստանում երբեմն ականտես ենք լինում պետական պաշտոնյաների արհեստավարժության ակնհայտ դիֆիցիտի տարրերի։
Այսօր ՀՀ քաղաքացին իրավատեր է, քաղաքական գործընթացների հանդեպ ուշադիր է ու պահանջատեր,ձեւավորում է դիրքորոշում ու ստեղծում հակասական տրամադրություններ իշխանության նկատմամբ։

Վերլուծելով տեսնում ենք, որ Նոր Հայաստանում ամենամտահոգիչ ու հիասթափեցնող տրամադրությունները կապված են հենց պաշտոնյաների կառավարման հմտությունների բացակայության, իսկ երբեմն էլ պարզապես մասնագիտական որակների լուրջ բացակայության հետ: Պետք է մտահոգվել այս ազդանշաններով,քանի որ մտահոգությունների անտեսումը հղի է լուրջ վտանգներով։ Կործանիչ է, այն գաղափարը, որ որոշ ներկա պաշտոնյաներ փորձում են սեփականացնել հեղափոխությունը՝ համարելով այն անձնական ձեռքբերում։

Հետհեղափոխական պաշտոնյանները պետք է հասկանան ու հիշեն բումերանգի էֆեկտը, որ մարդկանց հուսախաբությունը այսքան շռնդալից ու սպասված հաղթանակից հետո ապտակ կհասցնի ողջ Հայաստանին։

Պետության կառավարման համակարգը ղեկավարող անձինք պետք է լուրջ ու կշռադատված կադրային նշանակումներ անեն։

Ակնհայտ է, որ անհնարինը կդառնա իրագործելի հետհեղափոխական Հայաստանում, միայն եթե յուրաքանչյուր պոտենցիալ պաշտոնայի նշանակում համալիր «հետազոտություն» անցնի` սկսած մարդկային որակներից, մասնագիտական կրթության համապատասխանությունից, վերջացրած տարրական հմտություններից։ Այսօր ականատես եք լինում ոչ միայն այս որակներից զուրկ պաշտոնյաների նշանակումների, այլ նաեւ անգամ օրենքով ամրագրված պարտադիր պայմանների չբավարարող նշանակումների։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արժեւորեց ՀՀ քաղաքացուն, նրան վերադարձրեց սեփական իշխանությունը ընտրելու իրավունքը, սակայն ՀՀ քաղաքացու հեղափոխությունը սեփականացրած որոշ պաշտոնյաներ իրենց փնթի ու ոչ շրջահայաց աշխատանքի արդյունքում մսխում են վստահության ու հավատի այն կրեդիտները, որ Հայաստանի քաղաքացին տվել է Նիկոլ Փաշինյանին։




Լրահոս