Ադրբեջանում ներքին քաղաքական լարվածությունը չի պարպվում: Ալիեւի աթոռը երերում է: Ադրբեջանցիները փողոց են դուրս գալիս բարեփոխումների պահանջով սոցիալական հատվածում, ընտրական, դատական համակարգերում: Քաղաքացիական բախումները կանխելունպատակով, նաեւ գիտակցելով, որ ընդդիմադիրները կարող են դժգոհության այս ֆոնին մոբիլիզացնել ուժերնու հասնել իր գահընկեցությանը`Իլհամ Ալիեւը շարունակում է նախագահականն ազատել հնաբնակներից,ձեռքը քաղաքական զարկերակի վրա պահելու եւ անհրաժեշտության դեպքում իր ռեպրեսիան գործի դնելու մղումով՝ փադիշահի պալատ է բերում ավելի երիտասարդ կադրերի:
Եւ պատահական չէ ամենեւին, որ այս օրերին փոխվարչապետ նշանակվեց Էկոնոմիկայի 54-ամյա նախարար Շահին Մուստաֆաեւը, որն, ի դեպ,ծնունդով Նոյեմբերյանից է: Իսկ նախարարի նրա թափուր մնացած պաշտոնը տվել են 43-ամյա Միքայիլ Ջաբարովին: 43-ամյա Ջաբարովն, ի դեպ, բարեփոխչի համբավ ունի, աշխատել է որպեսկրթության,նաեւհարկահանության նախարար` այդ գերատեսչություններում աչքի ընկնելովիր կրեատիվ ձեռնարկներով:
Պորտֆելը լքեց նաեւ այդ երկրումԱդրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից համարվող նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը: 81-ամյա այս հին գվարդիականն է Ռուսաստանի ու Չինաստանի հետ ռազմավարության քարտեզը գծել, հայտնի է հակաարեւմտյան իր կեցվածքով եւ 25 տարի հայրու որդի Ալիեւների աշխատակազմի ղեկավարն էր:
Բաքվից ոչհեռու գտնվող նախագահական «Զագուլբա» նստավայրում նախագահ Ալիեւը, երախտիքի խոսքեր շռայլելով Մեհտիեւին, ասել է.
«Այսօր, սակայն,Դուք արդեն 80-նն անց եք: Եվ հենց Դուք էիք մշտապես ասում, որ հարկավոր է երիտասարդներին աճի հնարավորություն տալ, զիջել նրանց ճանապարհը»:Բայց ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ընդդիմադիրները ավելի քան, համոզված են, որ կադրային այս փոխատեղումները ամենեւին էլ չեն թուլացնի դժգոհության ալիքը երկրում:
Այս օրերին ընդդիմությունն առաջնորդող Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին պնդում է, թե կադրային այդ փոփոխությունները կոսմետիկ են ու բացառապես ներքին լսարանի համար են նախատեսված: Նրա համոզմունքը նույնն է՝իշխանության գործողությունների ռազմավարությունը որոշում էԻլհամ Ալիեւը, իսկմյուս բոլորչինովնիկներըհենց Ալիեւի հրահանգները կատարողներն են: Սա, ըստ Քերիմլիի, իշխանության ներսում նախագահԻլհամԱլիեւի եւ առաջինփոխնախագահուառաջինտիկին Մեհրիբան Ալիեւայի միջեւ ազդեցության լծակների վերաբաշխում է ընդամենը, որը միտված է Ալիեւներ – Փաշաեւներ կլանի դիրքերի ամրապնդմանն ու իշխանության դիրքերի ուժեղացմանը: