ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ոստիկանապետին. Կարեն Փոլադյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում առկա իրավիճակի մասին զրուցել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:

-Պարո՛ն Փոլադյան, հեղափոխությունից հետո դատական համակարգը թիրախավորվեց, եւ նկատեցինք` Բարձրագույն դատական խորհուրդը դատավորիների անվտանգությունը ապահովելու համար դիմել էր ոստիկանություն, եւ նրանց անվտանգությունը ապահովում են ոստիկանության աշխատակիցներ:Այսօր քանի՞ դատավորի անվտանգությունն է ապահովում ոստիկանությունը:

-Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ երկու դատավորի վերաբերյալ ենք դիմել ոստիկանությանը` մեկը եղել է դատավոր Դավիթ Գրիգորյանը,մյուսը դատավոր Աննա Դանիբեկյանը, երկուսի պարագայում էլ անվտանգությունը ապահովել են: Դավիթ Գրիգորյանի կողմիցօրեր առաջ ստացել ենք գրություն, որիր անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունն այլեւս չկա, խնդրել է մեզ դադարեցնել իր անվտանգության ապահովվումը:Գրությունը ուղարկել ենք ոստիկանության պետին, եւ իր մասով ծառայությունը դադարեցված է: Դատավոր Աննա Դանիբեկյանի մասով տրամադրված է եւ այսօր շարունակվում է:

-Բացի իրենցից այլ դատավորներ չե՞ն դիմել:

-Ոչ:

-Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի տեղը շարունակում է թափուր մնալ: Ի՞նչ խնդիր կա դատական համակարգում, դատավորները չե՞ն ցանկանում գնալ ԲԴԽ, թե՞ այլ խնդիր կա:

-Բարձրագույն դատական խորհրդում այսօր կա երկու թափուր հաստիք՝ մեկը Ազգային ժողովիկողմիցընտրվող իրավաբան գիտնականի,մյուսը դատավորների կորպուսից, եւ ըստ ձեւավորված համամասնության, դատական օրենսգրքի տրամաբանությունից ելնելով` այն պետք է ամրագրվի Վճռաբեկ դատարանից: Հիմա կարծում եմ, որ կարճ ժամանակում Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կհրավիրվի ժողով եւ կկազմակերպվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի քվեարկությունը:

-Իսկ հնարավո՞ր է,որ դատավորները չեն ցանկանում գնալ նոր ԲԴԽ, դրա համար եք գործընթացը ուշացնում:

-Չէ, ինչո՞ւ չպետք է ցանկանան:

-Քանի որ ԱԺ-նչի կարողանում ԲԴԽ թեկնածու բերել. ում դիմում են,հրաժարվում են:

-Չէ,այստեղ այդ իրավիճակը չէ, քանի որմենք նախորդ քվերակությունը կազմակերպելու համար 5 թեկնածուների ունեինք, եւ 11 թեկնածուներից 5-ը ցանկություն էին հայտնել մասնակցել պայքարին, եւ ասել, որ չկա ցանկություն, այդքան էլ ճիշտ չէ:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս