Վեհաժողովին մասնակցեցին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու կազմակերպության մյուս անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ու Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստըտեղի էր ունեցել 2019 թվականի մայիսի 20-ին Բիշքեկում:
Եւ, ահա, ուշագրավ է, որ երեւանյան նիստից հաշված օրեր առաջ Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց՝ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը գնդակոծեց Տավուշի մարզի բնակավայրերն ու դիրքերը` կիրառելով ավելի մեծ տրամաչափով զինատեսակներ.7.62 մմ տրամաչափով զենքերի փոխարեն այս անգամ կիրառել էր մի քանի անգամ ավելի մեծ՝ 23 մմ-ոց զինատեսակ:
Միջադեպից մոտ 1 շաբաթ անց ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չի եղել,այնինչ ՀԱՊԿ կանոնադարության 4-րդ հոդվածով` «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետություններիկողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:
Երեւանյան նիստումանվտանգության հարցում դաշնակցող երկրների խորհրդարանականները թերեւսկանդրադառնան խաղաղ բնակչությանը գնդակոծող Ադրբեջանի՝ փամփուշտի չափը մեծացնող ագրեսորի նորովի կեցվածքին:
Հիշենք, որՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո կառույցի անդամ պետությունները երկար բանակցություններից հետո միայն համաձայնության եկան, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը Հայաստանի՝ քվոտայի ժամկետի ավարտից հետո։ ՀՀ քվոտայի ժամկետըմինչեւ 2020 թվականի հունվարն է։
Կառույցը ղեկավարող Խաչատուրովը հետ էր կանչվել 2018-ի նոյեմբերի 2-ից, քանի որ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։ Եւ հիմա, որքան էլ լուրեր կան, թե Բելառուսը ներկայացնող Զասը ադրբեջանական սերտ կապեր ունի, որ նա ռազմական կրթությունը ստացել է Բաքվում եւ որ Բելառուսի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում նա ադրբեջանական ազդեցության տիրույթում գործող զինվորական է համարվում, այսուամենայնիվ Զասն ինքը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը դեռեւս մայիսի 27-ին վստահեցրեց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանելու է բոլոր անդամ երկրների անվտանգության շահերը»:
Հիմա ճիշտ ժամանակն է, որ կառույցը պաշտպանի ՀԱՊԿ անդամ Հայաստանի շահերը, արձագանքի անդամ երկրի սահմանները, խաղաղ բնակչությանը գնդակոծած Ադրբեջանի սադրանքին: