«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները փնտրում են հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի թոռան վրա կրակողին ու միաժամանակ դեպքին առնչվող վարկածներ են քննում: Ըստ մեր աղբյուրների` հիմնական վարկածն այն է, որ գործարարի թոռը որոշակի պարտքեր ունի, ուստի չի բացառվում, որ նրա նկատմամբ մահափորձ է կատարվել` պարտք ու պահանջի հետ կապված:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Երեւանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երեւանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած ավտոմեքենան, Երեւան-Սեւան ավտոճանապարհին` դեպի Ծաղկաձոր տանող ավտոճանապարհին, ավտոմեքենայով վարորդի կողմից հավասարվելով նրա ավտոմեքենայի ընթացքին, իրմոտ ապօրինի պահվող 9մմ տրամաչափի հրազենից 4 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ըստորի` 29-ամյա երիտասարդը եւ 54-ամյա տղամարդըտուժող են ճանաչվել: Նշենք, որըստ մամուլի տեղեկությունների` 29-ամյա երիտասարդը Փայլակ Հայրապետյանն է, որըԽՍՀՄ տարիներից հայտնի Երեւանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ երիտասարդի հայրն էլ` Հովիկ Հայրապետյանը` Երեւանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է: