Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել», – լրագրողներին ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում տեղի է ունեցել հերթական նիստը: