Համացանցում լուրեր են տարածվել, որ ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:
Այս թեմային անդրադարձել է հենց ինքը` պատգամավոր Վահագն Թևոսյանը.
«Քանի որ լուրը տարածում գտավ, ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով:
Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»: