Կապի վարժանքներ 2-րդ զորամիավորումում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 8-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կապի վարժանքներ:

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:




Լրահոս