ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 13-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի։

Կոտայքի մարզի Գառնի գյուղում հաշվառված երիտասարդը 2013 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր մարդու առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։




Լրահոս