Սա փոքր հնարավորություններ ունեցող բյուջե է. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտորեն կառավարության ներկայացրած 2020 թվականի բյուջեի նախագիծը չի կարող լինել հեղափոխական կամ ինչպես իրենք են ասում աննախադեպ: Խոսելով 2020 թվականի բյուջեի նախագծի մասին ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Սա փոքր հնարավորություններ ունեցող բյուջե է, որը ենթադրում է 4.9% տնտեսական աճ, և այս ոչ ցանկալի վիճակից դուրս գալու համար շատ թույլ նախագիծ է ներկայացված: Մեր երկրի համար դժվար չէ ապահովել երկնիշ տնտեսական աճ, քանի որ մեր երկրի պայմանները դա թույլ տալիս են, այդ պոտենցիալն ունենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ տեղի ունեցած իշխանափոխությունը կամ զավթումը փոխարինել դարերից եկած հեղափոխություն բառի հետ անթույլատրելի է:

«Այդ բառն օգտագործելով` միամիտ մարդկանց ապակողմնորոշում են, իբրևթե հեղափոխություն է տեղի ունեցել»,-հավելեց ԱԺ նախկին պատգամավորը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս