Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում տեղական ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,14%։ Այս մասին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Նոյեմբերի 17-ը Բելառուսի յոթերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հիմնական օրն է։

Տեղական ժամանակով ժամը 8։00-ին երկրի 5831 ընտրատեղամաս է բացվել (46-ն արտերկրում) և կաշխատի մինչև ժամը 20։00-ն

Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է 1029 միջազգային դիտորդ։ Ամենամեծ առաքելությունները տրամադրել են ԱՊՀ-ն՝ 475 դիտորդ, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ 346 մարդ։ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը հայտավորել է 83 փորձագետ, Եվրոպայի խորհրդ Խորհրդարանական վեհաժողովը՝ 28, Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ 17 դիտորդ։




Լրահոս