ՊՆ-ում ազատումների և վերանշանակումների հետքերով. արտառոց որոշում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՊՆ-ում սկսվել է ազատումների եւ վերանշանակումների շրջանը: Սակայն ուշագրավն այն է, որ ազատվածները պատահական մարդիկ չէին, կային նույնիսկ իրավապահներիտեսադաշտում հայտնվածներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել:

Եւ այսպես, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով` աշխատանքից ազատվեցին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսեսյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր նրանց հետիրենց հեռացման պատճառների մասին, թե արդյոք այդ պաշտոնանկությունները կապված են այն հանգամանքի հետ, որ ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են սկսվել:

Ի պատասխան`Մովսես Հակոբյանը ասել էր, որ իր ազատումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է ՊՆ ենթակայության տակ:

Գլխավոր ռազմական տեսուչի նախկին տեղակալ Կամո Քոչունցն էլ նշել էր, որիր ազատումը պայմանավորված է այլ պաշտոնի նշանակման հետ, այսինքն`իրեն այլ պաշտոնի են տանում, իսկ թե ինչ պաշտոնի,վերջինսչէր գաղտնազերծել`նշելով, թե կլինի, կիմանանք:

Եւ, ահա, երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ՊՆ հրամաններով` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

Գլխավոր ռազմական տեսուչՄովսես Հակոբյանի տեղակալ Վաչագան Ներսեսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ քրեական գործովէ նա անցնում: Մասնավորապես, իրավապահ համակարգը երկու անձի մեղադրանք է առաջադրել, որոնցից մեկը Վաչագան Ներսեսյանն է:

Այսպիսով, նախաքննական մարմինը Արթուր Ներսեսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա,լինելովթիվ N զորամասի ֆինանսական ծառայության պետ, պաշտոնատար անձ,համապատասխան ֆինանսական փաստաթղթերում պարբերաբար ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է զորամասին հատկացված դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով` 9միլիոն 740 հազար 630 դրամ:

Իսկ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը,կոչումովգնդապետ,հանդիսանալով պետեւ պաշտոնատար անձ,անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը` ՊԲ հրամանատարի 01.05.2013թ.թիվ 1402 հրամանի հիմքով զորամասի ֆինանսական ծառայության պետ հանդիսացող,մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 ՀՀ դրամի վնաս:Բացի այդ,ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ. պետությանը պատճառվել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վաչագան Ներսեսյանի նկատմամբ նույնիսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը`երկրից չհեռանալու մասին, եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ` երեքիցվեց տարի ժամկետով, եւ 375 հոդվածի առաջին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս