Գայլերի հարձակում Գեղարքունիքում. հոշոտել են գառների. գյուղացիները կարողացել են մեկին վնասազերծել, 2-ը փախել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14: 00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչները նկատել են գյուղում 3 գայլերի, որոնք հոշոտել են 1 գառ, իսկ մեկին էլ հայտնաբերել են վիրավոր:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գյուղացիներից մեկը կարողացել է գայլերից մեկին վնասազերծել, իսկ 2–ը դիմել են փախուստի: Գյուղացիները մտավախություն ունեն, որ գայլը կամ գայլերը հաստատ նորից անկոչ հյուրի նման կայցելեն գյուղ, քանի որ գայլի հոգեբանությունն է՝ եթե տեղն անում է, անընդհատ գալիս իր սեւ գործն անում է:

Գյուղացիները վնասազերծված գայլին դաշտից տեղափոխել են գյուղ ու հիմա դարանակալել են, որ եթե նորից գայլերն այցելեն, կարողանան դեմն առնել:




Լրահոս