
«Ստեփանակերտի կոնյակի գործարանն» իր մեջ ընդգրկում է Կարմիր Շուկայի, Մարտունու, Ստեփանակերտի գինու գործարանները: «Ստեփանակերտի կոնյակի գործարանի» գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է:
Ներկայումս գործարանում հնեցման է դրված ավելի քան 100,000 դեկալիտր կոնյակի սպիրտ: Հնեցումը ամբողջովին կատարվում է ավանդական տակառային եղանակով` կաղնու փայտից պատրաստված տակառներում: Այդ նպատակով ընկերությունում ստեղծված է տակառագործության արտադրամաս։ Իսկ տնտեսական գործունեության համար կարևոր ուղղություններից մեկը գինեգործությունն է:
Սինխրոն
«Ստեփանակերտի կոնյակի գործարանի» արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես Մոսկվա:
Մանրամասները` տեսանյութում