ՏՄՊՊՀ-ն այս տարի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ երկու անգամ տուգանք է կիրառել՝ 32 414 000 դրամ ընդհանուր գումարի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաև հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները չեն համապատասխանում
իրականությանը:

Տեղեկացնում ենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային
իրավունքները խախտելու, մասնավորապես` ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:

Նշված որոշումները հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը:




Լրահոս