Ես ցուցմունք տալու եմ, բայց ոչ պարտադրված կամ առաջարկված. Ալիկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին այս պահի դրությամբ դեռեւս հարցաքննության չեն կանչել: Երկու ամիս առաջ մեղադրանք առաջադրելուց եւ որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ընտրելուց հետո, ըստ էության ոչ մի գործողություն չի կատարվել եւ ArmLur.am-ի հետ զրույցում Սարգսյանը նշեց, թե սպասում է ՝ երբ իրեն հարցաքննության կկանչեն: Նա մեզ հետ հետ զրույցում նկատեց, թե ուղղորդված կամ պարտադրված ցուցմունք տվող չէ եւ իրեն ոչ ոք չի կարող ստիպել ցուցմունք տալ օրինակ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դեմ:

«Ես նորմալ մարդ եմ, հարցաքննության էլ կգնամ, գործի առնչությամբ, եթե ինձ վերաբերող հարցեր լինեն, դրանց էլ կպատասխանեմ: Ես պատրաստ եմ ցանկացած ցուցմունք տալ, սակայն սրա, նրա վրա ցուցմունքներ կորզելն ինձանից, բացառվում է: Նախ չի եղել նման բան եւ հետո չեմ պատրաստվում ինչ-որ այլ մարդկանց դեմ հանդես գալ ցուցմունքի տեսքով: Ինձ հետ այդպիսի բան լինել չի կարող: Ես այդ ցուցմունք տվող մարդը չեմ, եթե իրենք են ենթադրում: Ես մեկ անգամ եւս կրկնեմ՝ ես ցուցմունք տվող մարդ չեմ, պարտադրված կամ առաջարկված ցուցմունք չեմ պատրաստվում տալ: Ինչ վերաբերում է ինձ վերաբերող հարցերին, պարզ է, որ դրանք լինելու են ցուցմունքի տեսքով: Ես ցուցմունք տալու եմ, ինչի մասին է խոսքը», – նշեց նա:

Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահի դրությամբ իրեն չեն կանչել կրկին հարցաքննության եւ դեռ պարզ էլ չէ, թե երբ կկանչեն:




Լրահոս