ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է շահել «գրին քարտ» ԱՄՆ մեկնելու համար:Արուսյակ Սաղաթելյան, 35 տարեկան, թարգմանչուհիՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր տարի սահմանված ժամանակահատվածում «Գրին քարտ»-ի խաղարկություն է կայանում, որի վերաբերյալ հասարակությունը տեղեկացվում է մամուլի ու դեսպանատան կայքի միջոցով: Այդ ընթացքում լրացվում է հատուկ դիմումի ձեւ, որից հետո կայանում է խաղարկությունը: ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատու «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արուսյակ Սաղաթելյանն, այս հարցը տալով, հավանաբար կարծում էր, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը այնպիսի պատասխան կտար, որից անմիջապես հետո ինքը, կատարելով ստացված հորդորները, կհայտնվեր հեռավոր Ամերիկայում: Բայց, ինչպես տեսաք, պետք չէ արտերկիր մեկնելու գաղափարով այդքան ոգեւորվել, քանի որ Հայաստանը մեր երկիրն է, ու մենք բոլորս պարտավոր ենք ապրել Հայաստանում: Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ դեսպանատունը վերջերս հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների ստացած ինտերնետային նամակները (թե դուք «Գրին քարտ» եք շահել, կարող եք այս հաշվեհամարին այսքան գումար փոխանցելուց հետո գալ եւ ստանալ այն) խաբեություն է, եւ ինչպես դեսպանատունն, այնպես էլ ԱՄՆ պետդեպարտամենտը դրա հետ կապ չունեն:




Լրահոս