Հարց քաղաքացիներից՝ շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը պե՞տք է վարեն դրամարկղի գիրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը պե՞տք է վարեն արդյոք դրամարկղի գիրք:

Տիգրան Գեւորգյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով` սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա:
Միաժամանակ հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները չեն կիրառվում, եւ նրանք չպետք է վարեն դրամարկղի գիրք:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, օտարերկրյա կազմակերպությունների` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների վրա:




Լրահոս