Armenian text to speach

Ինչու կառավարությունն ավելացրեց «վոյաժների վրա» ծախսվող գումարը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլյան հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած ուժերը հետեւողականորեն տարածում են թեզը, թե գործող իշխանությունն էլ ոչնչով չի տարվերվում նախորդներից, թե նրանք էլ են բյուջեն թալանում, անարդյունավետ ծախսեր անում եւ այլն: Մասնավորապես, թարմ օրինակը «վոյաժների վրա» ծախսվող գումարների մեծացումն է, որը նախօրեին կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունեց:

Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացրեց 95 մլն դրամով։ Ինչո՞ւ. որովհետեւ 2019-ին պետական բյուջեով նախատեսված է եղել 350 մլն դրամ, ընդ որում` կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով` նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով` կազմելով 880 մլն: Մինչ այս պահը այդ 880-ից ծախսվել է 844.2 միլիոնը, եւ հիմա պարզվում է, որ 36 միլիոնը բավարար չէ մինչեւ տարեվերջ գործուղումների գնալու համար, ուստի եւս 95 միլիոն են ավելացրել:

Ընդհանուր հաշվով բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է գործուղումների ծախսերը բավարարելու համար: Իհարկե, քննադատել միշտ կարելի է, ասել, որ անարդյունավետ ծախսեր են, ինչո՞ւ պետք է այդքան գումարներ հատկացվեն «վոյաժների» համար եւ այլն:

Բայց երբ հարցին մոտենում ենք իրականության տեսանկյունից, միանգամայն այլ պատկեր է ուրվագծվում:Եւ ուրեմնո՞րն է տարբերությունը: Նախկինում նույն «վոյաժ-գործուղումները» իրականացվում էին դարձյալ պետբյուջեի հաշվին՝ տրամադրվում էին մարդկանց, որոնք եթե ոչ փաստաթղթավորված, գոնե փաստացի միլիոնատերեր էին, սակայն գործուղման մեկնում էին բացառապես պետության հաշվին: Իսկ հիմա գործուղման մեկնողներն իրականում չունեն ֆինանսական այն հնարավորությունը, որկարողանան իրենցմիջոցներով պետական գործուղումներին մասնակցեն:

Եւ հատկացված բոլոր գումարները ծախսվում են բացառապես այդ նպատակով: Իհարկե, գուցե կան մարդիկ, որոնք չպետք է ներգրավվեն այս կամ այն պատվիրակության կազմում, գուցե ինչ-որ շեղումներ, այնուամենայնիվ, լինում են, բայց ընդհանուր առմամբ գումարները նպատակային են ծախսվում: Եւ որքան էլ անգամ հասարակական տրամադրությունների վրա ազդելու համար ասվի, թե այս իշխանությունը շռայլություն է թույլ տալիս, միեւնույնն է, մարդիկ հասկանում ու հավատում են`այսօրվա իշխանությունում թալանչիները մեջ չեն:




Լրահոս