Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։ Արդյունավետ գործընկերության շնորհիվ, այս անգամ բնակարանամուտ են նշել Տավուշի մարզի Դովեղ գյուղում բնակվող Կիրակոսյանները: Այս ընտանիքն ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Հայրական տան` անբավարար տարածքի պատճառով, Կորյունն ամուսնությունից հետո իր ընտանիքով ապրել է նկուղային, կիսաքանդ, որոշակի հատվածով հողի մեջ գտնվող շինության մեջ։ Ութ տարվա դժվար կենցաղից հետո, խոնավ և մութ պատերից ազատվելու հույսով՝ Կորյունը գնել է կիսակառույց, սակայն շինարարությունն ավարտել այդպես էլ չի կարողացել։

Ընթացիկ տարվա գարնանը, Կիրակոսյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության ծրագրում: Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքը հյուրընկալել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին և թիմերին՝ միասին նշելու բնակարանամուտի ուրախությունը։

«Երբ գնեցի կիսակառույցը՝ միայն պատեր էին։ Այնքան աշխատանք կար անելու, բայց այնքան քիչ հնարավորություն։ Կարողացա միայն տանիքը կառուցել ու կանգ առա: Ձեր աջակցության շնորհիվ, վերջապես մեր երազանքն իրականացավ։ Մենք արդեն սեփական տուն ունենք: Ապրելու համար արժանավայել պայմաններ և լավ ապագայի հավատ», – ասել է ընտանիքի հայրը՝ Կորյունը։




Լրահոս