Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին:

Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:




Լրահոս