Ավազակային հարձակում «Յուքոմ»-ի վրա. միացել է անվտանգության ազդանշանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արսեն Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում փորձել է կատարել ուրիշի գույքի խոշոր չափերի գաղտնի հափշտակություն.

Այսպես`

Արսեն Ռոբերտի Մադոյանը խմբի կազմում ուրիշի գույքի խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կարեն Վիկտորի Պողոսյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով հարմարեցված գործիքներ 2019 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 03:10-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 16/115 հասեում գործող «Յուքոմ» ՍՊ ընկերությանը պատկանող վաճառքի և սպասարկման գրասենյակի ճաղավանդակի կախովի կողպքը, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մետաղապլաստե պատուհանի փեղկը և մուտք գործել ներս` նախապես իրենց կողմից ֆիքսված սպասարկման սրահում գտնվող չհրկիզվող պահարանը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գործել է սրահի անվտանգության ձայնային համակարգը, որից հետո տեղում բռնվել են ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ու չեն կարողացել չհրկիզվող պահարանում առկա խոշոր չափերի` 1.437.350 ՀՀ դրամ գումարն հափշտակել:

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում փորձել է կատարել ուրիշի գույքի խոշոր չափերի գաղտնի հափշտակություն.

Այսպես`

Կարեն Վիկտորի Պողոսյանը խմբի կազմում ուրիշի գույքի խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արսեն Ռոբերտի Մադոյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով հարմարեցված գործիքներ 2019 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 03:10-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 16/115 հասեում գործող «Յուքոմ» ՍՊ ընկերությանը պատկանող վաճառքի և սպասարկման գրասենյակի ճաղավանդակի կախովի կողպքը, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մետաղապլաստե պատուհանի փեղկը և մուտք գործել ներս` նախապես իրենց կողմից ֆիքսված սպասարկման սրահում գտնվող չհրկիզվող պահարանը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գործել է սրահի անվտանգության ձայնային համակարգը, որից հետո տեղում բռնվել են ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ու չեն կարողացել չհրկիզվող պահարանում առկա խոշոր չափերի` 1.437.350 ՀՀ դրամ գումարն հափշտակել:




Լրահոս