ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլ իրավիճակ․ բացառիկ մանրամասներ հայ-ադրբեջանական սահմանի կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին` ժամը 22:00-22:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գյուղի ուղղությամբ: Իրավիճակը հանդարտվել է ՀՀ զինված ուժերի պատասխան կրակից հետո, հակառակորդը դադարեցրել է կրակը: Հայկական կողմում կորուստներ չկան:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ հայտնի դարձան այդ կրակոցների դեպքերից: Պարզվում է՝ հայրենի պաշտպանական գերատեսչությունում արդեն արված մոնիթորինգի արդյունքներով եկել են այն համոզման, որ ադրբեջանահայկական սահմանի կրակոցները տեւել են ուղիղ 4 ժամ: Ֆիզիկական եւ գույքային էական կորուստներչեն եղել: Կատարվածը մտահոգիչ է այնքանով, որ Արցախ-Ադրբեջան լարվածությունը թեւակոխել է Հայաստան-Ադրբեջան լարվածության փուլ: Սա արդեն միանգամայն այլ իրավիճակ է:




Լրահոս