Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս կարելի է չեղյալ ճանաչել լրացված մաքսային հայտարարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է չեղյալ ճանաչել լրացված մաքսային հայտարարագիրը:

Կարինե Ջիլավյան (41 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ.Կ. Ջիլավյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որՄաքսային միության մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` հայտարարատուի գրավոր դիմումով օտարերկրյա ապրանքների մասին գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է նրա կողմից չեղարկվել նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը, իսկ հայտարարատուի գրավոր դիմումով Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել նախքան ապրանքների փաստացի մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից, այդ թվում՝ ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելուց հետո:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Մաքսային կարգավորում իրականացնելիս կիրառվում են մաքսային հայտարարագրի կամ մաքսային այլ փաստաթղթերի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները եւ սահմանափակումները, Մաքսային միության անդամ պետությունների հարկման ոլորտի օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույնօրենսգրքով եւ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս