«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը խնդիրներ ունի Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հետ: Ավելին, նշվում է, որ Սարգսյանը նույնիսկ անձնական սպառնալիքներով փորձ է արել տիրանալ ՄԱՊ-ի բաժնետոմսերի 50 տոկոսին: Սակայն Սաշիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախ զարմացավ այդ տեղեկության վրա, ապա նշեց, որ «ՄԱՊ-ի Ալիկի հետ բարիդրացիական հարաբերություններ» ունի եւ ոչ մի վեճ, բանավեճ չեն ունեցել: Իսկ Ա. Պետրոսյանն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ հրապարակված լուրի մասին` համաձայն որի ինքը ԱՄՆ-ում հանդիպել է Քըրք Քրքորյանի հետ եւ առաջարկել Լաս-Վեգասում համատեղ խաղատուն հիմնել, ինչից հետո էլ Քրքորյանն առհասարակ դադարեցրել է «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորումը: Այս հարցը վերջնականապես զայրացրեց Սարգսյանին: «Ես տարիուկես ԱՄՆ-ում չեմ եղել, էդ ո՞ր անբարոյականն ա տարածում, ես չեմ հասկանում: Նման բան չը-կա»,-ասաց նա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ