ՈՐԱԿԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքերով` ինքը հիմա ստեղծագործական դադարի մեջ է: Հետաքրքիր մի փաստ ենք արձանագրել. երգիչ-երգչուհիները, որոնք մի քանի տարի առաջ ակտիվ էին հայկական շոու-բիզնեսում, այսօր մի տեսակ պասիվ վիճակի մեջ են: Ո՞վ է ճնշում նրանց, միգուցե նոր սերո՞ւնդը:-Ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա նորահայտ երգիչ-երգչուհիներին, որոնց բեմական կյանքը  թիթեռնիկի կյանքից էլ կարճ է: -Ես ինքս էլ չեմ հասցնում հետեւել` ո՞վ հայտնվեց, ո՞ւր անհետացավ: Հեռուստացույցը միացնում ես, մեկ էլ նոր դեմքա հայտնվել, մի ամիս հետո այդ դեմքն այլեւս չկա: Չես հասկանում` ինչ տեղի ունեցավ: Մտավ շոու-բիզնես, հիասթափվեց, դո՞ւրս եկավ, թե՞ հանեցին: -Որակի մասին ի՞նչ կասեք:-Բայց որակ կա՞: Եթե կա էլ, շատ քիչ է:-Տեսած կլինեք, թե Օպերայի տարածքում այդ անհայտ երգիչներին գովազդող ինչ մեծության  պաստառներ են փակցնում:-Տեսել եմ ու զարմացել, մեծ տառերով էլ գրվածա «շուտով», բայց չգիտես` ով ա:-Դուք` որպես շոու-բիզնեսի ավագ սերնդի ներկայացուցիչ,  ոչինչ չե՞ք անում այդ տեսակ «աստղիկներին» ասպարեզից հանելու համար:-Անհնար է պայքարել: Երգարվեստով զբաղվող որեւէ մարդ չի կարող լուծում տալ այս հարցին: Դա ավելի շատ հեռուստաընկերությունների վաստակն է: Նրանք են բերում, հետո կորցնում, հետո նորից բերում: -Երգի ստուդիաներն էլ այսօր այնքան շատ են ու հասանելի, որ ամեն բաղաձայն կարող է գումար վճարել ու հաճախել դասերի: Եթե տարիներ առաջ երգի խմբում 10-ից 5-ը որակ էին կազմում, այսօր 120-ից հազիվ 20-ը լինեն: -Դա էլ շատ ասացիք: Մասնագետների համար էլ խնդիր է առաջանում: Մի բան է 10 հոգու հետ պարապել, այլ բան` 100 հոգուց փորձես որակ ստանալ: Երբ մի մասնագետը սկսում է կիսվել շատ քանակի միջեւ, որակ պետք չի սպասել: Իսկ նրանք էլ, ովքեր չլինելով շատ տաղանդավոր, ինչ-որ բաների են հասնում, ուրեմն ֆինանսական կարգավիճակն է լավը: Չնայած մեզ մոտ լավ է գործում քավոր-սանիկ, հարեւան-բարեկամ սկզբունքը: Հետո կապ ունի աղջի՞կ է, թե՞ տղա:-Երեւի թե աղջիկների դեպքում  ավելի հեշտ է:-Ընդհակառակը: Աղջիկների դեպքում մի քիչ ինդիվիդուալ մոտեցում է: Աղջիկներին մի քիչ ուրիշ ձեւ են ընկալում: Եթե այդ աղջիկը այսօր ոչ մի խթանիչ ուժ չունի, իր համար դժվար կլինի երգարվեստում ինչ-որ տեղ զբաղեցնել:Այն ժամանակ, երբ մեր սերունդն էր սկսում, մի քիչ ավելի հեշտ էր: Այսքան շատ չէին երգում, ու հետո էլ որակ կար ու գնահատվում էր, դու կարողանում էիր քո տեղը գրավել: Իսկ հիմա համատարած անորակություն է, ու որակի պահանջարկ էլ չկա, դրա համար էլ վիճակը սա է: Իսկ տղաների մոտ պատկերն այլ է: Նրանց համար հեշտ է այնքանով, որ երկրպագուների ակտիվ բանակը սովորաբար աղջիկներից է կազմված  լինում:-Հայկական հեռուստաալիքներ դիտո՞ւմ եք:-Ժամանակ առ ժամանակ դիտում եմ, որ գոնե մինիմալ ինֆորմացիա ունենամ, թե ինչ է կատարվում: Հետո էլ մեկ-մեկ հետաքրքիր ծրագրեր պատահում են: Խոսքս միայն երաժշտական ծրագրերի մասին չէ:-Ո՞րն է, ըստ Ձեզ, ամենաանճաշակ հաղորդումը: -Նման հաղորդում կա ու շատ հաճախ է հեռարձակվում: Դա երաժշտական հաղորդում է: Անունը չեմ տա, լուրջ պրոբլեմ կստեղծեմ ինքս ինձ համար:Հեռուստատեսությունը, ի վերջո, թելադրում է ճաշակ, այն պրոպագանդայի ու ինֆորմացիայի աղբյուր է: Եթե մի անպետք բան շատ են ցույց տալիս հեռուստատեսությամբ ու գովում, անկախ քեզանից սկսում ես հետաքրքրվել: Ամեն ինչ ճիշտ ներկայացման կարիք ունի:Նույն խնդիրը ունեն հաղորդավարները, որոնք, օրինակ, համերգի ժամանակ արտիստներին  ներկայացնում են  ըստ իրենց ճաշակի եւ ոչ թե ըստ այդ արտիստի ունեցած օբյեկտիվ  վաստակի: Ով ուզում է, դառնում է հաղորդավար կամ ռեժիսոր: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, գոնե մոտավոր պատկերացում ունենա, թե ինչ է անում: Հիշում եմ իմ առաջին բեմելը, ճիշտ է, փոքր էի, բայց 6-7 տարի պարապել եմ, նոր համարձակվել կանգնել բեմի վրա: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ հիմիկվա սերունդը շատ քիչ է գիրք  կարդում, հո ամեն ինչ ինտերնետից չե՞ս կարող սովորել:-Ճգնաժամ կոչվածը ազդել է Ձեր կոլեգաների վրա, իսկ Ձե՞զ վրա: -Բոլորիս վրա էլ ազդել է: Ես կասեի` այդ ճգնաժամը ավելի շատ հոգեբանական, քան ֆինանսական ազդեցություն է ունեցել:Ոչ մի երգիչ էլ հստակ չի կարող ասել` այ, մինչեւ ճգնաժամը ես վաստակում էի այսքան, իսկ հիմա` այսքան: Մեր հոնորարները միշտ էլ անկայուն են եղել: -Ունե՞ք այսօր որոշակի եկամուտ:-Չեմ կարող ասել, որ չունեմ, աշխատում եմ «Բելաջիոյում»: Ես կարողանում եմ հոգալ իմ պահանջները, բայց ժողովրդի ճնշված վիճակը ազդում է նաեւ երգիչների վրա:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս