
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չի բացառվում, որ առաջիկայում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը կալանավորվի: Նույնիսկ նշվում է, որ արդեն պատրաստ է այդ որոշումը, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Երեկ մենք փորձեցինք Թամամյանից պարզել, թե ինչ է տեղի ունենում իր շուրջ, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Երեկվա մեր համարում արդեն տեղեկացրել էինք, որ Թամամյանը ԱԱԾ-ում անցկացվող հարցաքննության շրջանակներում սկսել է բավականին հետաքրքիր ցուցմունքներ տալ Հայաստանի մի շարք պաշտոնյաների ու մասնավորապես գլխավոր դատախազի վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ Թամամը հիշել է Շահեն Հովասափյանի գործը, թե ինչ ենթատեքստում, երեկ պարզել չհաջողվեց: Եւ չի բացառվում, որ Թամամյանի տված ցուցմունքներն են պատճառը, որ նա դեռ չի ձերբակալվում: